ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն
Հայաստանում հեմոֆիլիայով տառապող հիվանդներից 57-ը երեխաներ են
![Հայաստանում հեմոֆիլիայով տառապող հիվանդներից 57-ը երեխաներ են Հայաստանում հեմոֆիլիայով տառապող հիվանդներից 57-ը երեխաներ են](up/article/big/picture_18222.jpg)
Հեմոֆիլիայի կենտրոնում ներկայումս հսկվում է հեմոֆիլիայով տառապող 236 հիվանդ, որոնցից 57-ը երեխաներ են:
Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, այսօր հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվն աշխարհում կազմում է մոտ 400 հազար մարդ /10 000 տղամարդուց մեկը/: Հիշեցնենք, որ երեկ նշվում էր հեմոֆիլիայի միջազգային օրը:
Արյան մակարդման ժառանգական հիվանդություններից 92- 95% կազմում են հեմոֆիլիաները` A, B, և Վիլլեբրանդի գործոնի անբավարարությունը: Յուրաքանչյուր վտանգից խուսափելու և լիարժեք ապրելու համար ամեն 10 կգ քաշին անհրաժեշտ է 200 Միջազգային միավոր հակահեմոֆիլային պատրաստուկ: Նմանատիպ ամեն մի ներարկման արժեքը կազմում է 100-120 դոլար: Հեմոֆիլիան արյան մակարդման համակարգի հիվանդություն է, որը պայմանավորված է մակարդման գործոնների պակասով և անցնում է ժառանգաբար` կապված X քրոմոսոմի հետ:
Հիվանդությունը կլինիկորեն դրսևորվում է տարաբնույթ արյունահոսություններով, արյունազեղումներով հոդերում, մկանային բունոցներում և օրգանիզմի այլ խոռոչներում: Կրկնվող ներհոդային արյունազեղումները առաջացնում են հողերի քրոնիկական բորբոքում, հետագայում` հաշմանդամության:
Ըստ էության, բուժման ենթակա են այս հիվանդության նույնիսկ ծանրագույն ձևերը: Բուժման միակ միջոցը պակաս գործոնի ներարկումն է: Վաղ տարիքից պակաս գործոնի կանխարգելիչ ներարկումները թույլ են տալիս բացառել արյունահոսությունները, ներհոդային և մկանային արյունազեղումները և կանխել հաշմանդամությունը: Հակահեմոֆիլային պատրաստուկներով բուժումն ունի իր առավելությունները, սակայն դեղորայքի ամբողջ ծավալով ապահովումը թանկարժեք է: Մեկ հիվանդի հակահեմոֆիլային պատրաստուկի տարեկան պահանջարկի արժեքը կազմում է 12000 – 13000 դոլար:
2003 թվականին ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջև կնքվել է հուշագիր, որի շրջանակներում Արյունաբանական կենտրոնը ստացել է հակահեմոֆիլային գործոններ:
ԱՆ փոխանցմամբ, համագործակցության արդյունքում իրականացվել է բավականին մեծ աշխանաք` Արյունաբանական կենտրոնում հիմնվել է հեմոֆիլիայի բաժանմունքը, ստեղծվել է Հեմոֆիլիայի ազգային ծրագիրը, կազմվել է հեմոֆիլիայով հիվանդների ռեգիստրը, արտերկրում վերապատրաստվել են մասնագետ-արյունաբաններ և լաբորանտներ, մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, ներդրվել է հոդային բարդությունների ժամանակակից բուժման արդյունավետ եղանակ և այլն:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Արյան խնդիրները. biostem.am Արյան խնդիրները. biostem.am](up/article/small/file_53706_326261.jpg)
Հասուն արյունաստեղծ ցողունային բջիջները վաղուց արդեն հաջողությամբ օգտագործվում են արյան հիվանդությունների բուժման համար՝ լեյկեմիա, անեմիա, լիմֆոմա: Այս բջիջներն ունակ են դառնալ արյան ցանկացած բջիջ, օրինակ, լեյկոցիտ կամ էրիթրոցիտ...
![](images/calendar.png)
![Գիտնականները հասել են լաբորատորիայում մեծաքանակ դոնորական բջիջների ստեղծման գաղտնիքին. biostem.am Գիտնականները հասել են լաբորատորիայում մեծաքանակ դոնորական բջիջների ստեղծման գաղտնիքին. biostem.am](up/article/small/file_52502_1229229.jpg)
Արյունային ցողունային բջիջները փոքրիկ հրաշքներ են: Նրանք թաքնվում են առանձին բջջում և նրան նվիրում արյունատար համակարգ վերականգնելու ունակություն, որոշ չափով կենսաբանական Մեծ Պայթյունի նմանությամբ...
![](images/calendar.png)
![Արյան ավտոփոխներարկման համակարգ. izmirlianmedicalcenter.com Արյան ավտոփոխներարկման համակարգ. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_45124_4665270.jpeg)
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համալրվել է Մեգիել ընկերության արտադրության նոր, ժամանակակից սարքավորումով...
![](images/calendar.png)
![Բժիշկները հերքել են թարմ արյան փոխներարկման օգտակարության մասին առասպելը. news.am Բժիշկները հերքել են թարմ արյան փոխներարկման օգտակարության մասին առասպելը. news.am](up/article/small/file_43113_6039831.jpg)
Թարմ արյան փոխներարկումը (հեմոտրանսֆուզիա), որում երկարատեւ պահպանման հետեւանքով նստվածք չկա, չի նվազեցնում հիվանդների շրջանում մահացության ցուցանիշը: Սա պարզել են Կանադայի Մաքմասթերի...
![](images/calendar.png)
![Ասպիրինը պաշտպանում է արյան քաղցկեղից. news.am Ասպիրինը պաշտպանում է արյան քաղցկեղից. news.am](up/article/small/file_41465_8282903.jpg)
Սալիցիլաթթուն առանցքային միացություն է ասպիրինի եւ դիֆլունիզալի նման հակաբորբոքային դեղերում, այն դադարեցնում է բորբոքումը եւ նույնիսկ քաղցկեղային բջիջների զարգացումը: Իսկ թե ինչ եղանակով է...
![](images/calendar.png)
![Ճապոնացի գիտնականները գտել են լեյկեմիայի գեները. news.am Ճապոնացի գիտնականները գտել են լեյկեմիայի գեները. news.am](up/article/small/file_40800_6099642.jpg)
Տոկիոյի համալսարանի գիտնականները մարդու օրգանիզմում հայտնաբերել են գեներ, որոնք հանգեցնում են սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի (լեյկոզ)՝ արյունատար համակարգի քաղցկեղային հիվանդության...
![](images/calendar.png)
![Լեյկեմիայի բուժման նոր դեղը քիմիաթերապիայից ավելի արդյունավետ է. news.am Լեյկեմիայի բուժման նոր դեղը քիմիաթերապիայից ավելի արդյունավետ է. news.am](up/article/small/file_39061_9179518.jpg)
Լեյկեմիայի բուժման նոր դեղը կարող է քիմիաթերապիայից ավելի արդյունավետ լինել: Ամեն դեպքում, դա են ցույց տալիս վերջին հետազոտության արդյունքները, որոնք անցկացրել են ամերիկացի գիտնականները...
![](images/calendar.png)
![Բրիտանիայում մեկամյա աղջկան լեյկեմիայից բուժել են գենաթերապիայի միջոցով. 1in.am Բրիտանիայում մեկամյա աղջկան լեյկեմիայից բուժել են գենաթերապիայի միջոցով. 1in.am](up/article/small/file_38622_6810051.jpg)
Բրիտանացի մեկամյա Լեյլա Ռիչարդսն աշխարհում «լեյկեմիա» ախտորոշմամբ միակ հիվանդն է, որի բուժման համար կիրառվել են գենաթերապիայի մեթոդներ: Այս մասին հայտնում է BBC-ն...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYL6o05O' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384